Թրամփը չի երաշխավորել երկրում խաղաղ իշխանափոխություն՝ ըստ նախագահական ընտրությունների արդյունքների

«Եկեք տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ես արդեն ասել եմ, որ փոստով քվեարկությունը աղետ է».- ասել է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ, երկրի առաջնորդը վստահություն է հայտնել իր հաղթանակում: «Իշխանության որևէ հանձնում չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը՝ հաղորդելով հրատապ զանգի մասին: 

«Հրատապ զանգ է ստացվել: Ես կվերադառնամ, կտեսնվենք վաղը»,- ասել է Թրամփը լրագրողներին: