Տղամարդկանց բնորոշ չէ նեղանալը. Հրայր Թովմասյանը՝ լրագրողներից նեղացած լինելու մասին (տեսանյութ)

Քիչ առաջ Սահմանադրական դատարանից դուրս եկավ դատավոր Հրայր Թովմասյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ոչինչ չունի ասելու: «Երբ կունենամ հրապարակային ասելու բան, թույլ տվեք՝ ես որոշեմ՝ երբ ասել և ինչ ֆորմատով»,-նշեց նա:

«Հռոմի պապի ընտրությունների պես է երևի պետք անել՝ երբ վերևից բաց, սպիտակ ծուխ լինի, ուրեմն՝ ընտրվել է»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք դե՞մ է եղել, որ լրատվամիջոցները կարողանան լուսաբանել նիստը, և իր կարծիքով՝ նիստը պետք է փա՞կ լինի, թե՞ բաց:

Հարցին՝ նա նեղացե՞լ է լրագրողներից, Թովմասյանն արձագանքեց. «Տղամարդկանց բնորոշ չէ նեղանալը»:

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ում ընթանում էր աշխատակարգային նիստ, որի ընթացքում պետք է ընտրվեին ՍԴ նախագահն ու փոխնախագահը: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին տեղեկացրեց, թե աշխատակարգային նիտը հետաձգվել է՝ աշխատանքային ժամի ավարտի պատճառով, և կշարունակվի վաղը: Այսպիսով՝ նիստին ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը չի կայացել: