ՌԴ-ում հայտնել են կորոնավիրուսի դեմ ստեղծված երկրորդ պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի մեկնարկի ժամկետը

Ռուսաստանում հայտնել են վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների անցկացման ժամկետները:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզորին», փորձարկումների երրորդ փուլի մեկնարկը կախված կլինի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցման վկայականի ստացման ժամկետից:

Գերատեսչությունից հայտնել են, որ խոսքը մոտավորապես հոկտեմբերի վերջի մասին է:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ սա երկրորդ պատվաստանյութն է, որը գրանցվում է Ռուսաստանում՝ «Սպուտնիկ-5»-ից հետո: