Ջոն Լենոնի 80-ամյակի կապակցությամբ նրա որդին հոբելյանական եթեր է վարել, որի ընթացքում զրուցել է Փոլ ՄաքՔարթնիի հետ (լուսանկարներ)

Լեգենդար երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի որդին՝ Շոն Լենոնը, BBC Radio 2-ի եթերում հոր 80-ամյակի կապակցությամբ հոբելյանական եթեր է վարել, որի շրջանակում զրուցել է հանրահայտ երգիչ, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնիի հետ, գրում է BBC-ն։

«Հիմա ես հետհայացք եմ գցում որպես երկրպագու։ Բախտավոր եմ, որ հանդիպեցի այս տարօրինակ տղային, որն ինձ պես ստեղծագործում էր և երբ միավորվեցինք, ապշեցուցիչ էր, թե որքան էինք լրացնում իրար»,- ասել է ՄաքՔարթնին Լենոնի հետ առաջին հանդիպման մասին:

Զրույցի ընթացքում երաժիշտը նաև խոստովանել է, որ Ջոնի հետ տեքստեր գրելու իր առաջին փորձերը «այդքան էլ հաջող չեն եղել»։

Ջոն Լենոնի 80-ամյակի հոբելյանական եթերի ընթացքում Շոն Լենոնը զրույցներ է վարել նաև խորթ եղբոր՝ Ջուլիանի և հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնի հետ։

Sean Lennon and Yoko Ono
John Lennon and Yoko Ono
Editorial use only Mandatory Credit: Photo by ITV/REX (765441hs) 'Morecambe and Wise Show' TV - 1964 - The Beatles, Paul McCartney, John Lennon, Ringo Starr, George Harrison. GTV ARCHIVE