Նելսոն Սեմեդոն կարիերան կշարունակի «Վուլվերհեմփթոնում»

«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդոն կարիերան կշարունակի «Վուլվերհեմփթոնում»:

26-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2023 թվականը: Համաձայնագիրը հնարավոր է երկարաձգել մինչեւ 2025 թվականի հունիս:

«Բարսելոնան» պորտուգալացու համար կստանա 30 միլիոն եվրո, եւս 10 միլիոնը տրամադրվում է որպես բոնուս: