Թուրքիան հայտնել է, թե որտեղ կտեղակայվեն S-400 համակարգերը Հունաստանի հետ բախման դեպքում

Թուրքիա

Միջերկրական ծովի արևելքում  Թուրքիայի սադրիչ քայլերի հետևանքով ստեղծված լարվածությունը շարունակվում է պահպանվել։

Հունաստանի և Թուրքիայի հնարավոր բախման մասին խոսակցությունների համատեքստում թուրքական զինված ուժերի պահեստազորի գեներալ Էրդողան Քարաքուշը խոսել է այն մասին, թե որտեղ կարող են տեղակայվել Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը, եթե լարվածությունը շարունակվի խորանալ։

Թուրք զինվորականը մասնավորապես նշել է. «Եթե Հունաստանը ուժային միջոցի դիմելու փորձ անի, մենք կտեղակայենք մեր S-400 ՀՕՊ համակարգերը 4 տարբեր կետերում։։ Առաջինը կտեղակայենք Քազ լեռան (Իդա՝ լեռ Էգեյան ծովին մոտ, պատմական Տրոյայի շրջանում), երկրորդը՝ հարավում՝ Քաշ լեռան, իսկ ներքին շրջանների համար՝ Մուրադ լեռան շրջաններում։ Վերջինը կտեղակայենք Անկարայում»։

Էրդողան Քարաքուշը շեշտել է, որ երկրի ամբողջ ռազմական արդյունաբերությունը կենտրոնացած է Անկարայում և Անկարայի պաշտպանությունն այդ առումով կարևոր է։