98 տարեկանում մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը

98 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեի մայրը՝ Ժակլին Ստալոնեն, հայտնում է TMZ-ն։ Մահվան հանգամանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Պարբերականը նշում է, որ Ստալոնեի մայրը հայտնի աստղագուշակ է եղել, պարուհի։ Ժակլին Ստալոնեն մեծացրել է երեք երեխաներին՝ Սիլվեստեր Ստալոնեին, երաժիշտ ու երգիչ Ֆրենկ Ստալոնեին, ինչպես նաեւ դերասանուհի Թոնի Դ’Ալտոյին։

Այս պահին ողջ են միայն երկու որդիները։ Դուստրը, որը լույս աշխարհ է եկել Ժակլինի ու այլ տղամարդու հետ ամուսնության ընթացքում, 2012թ.-ին մահացել է թոքերի քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո։ Մահվանից առաջ 48-ամյա ամերկուհին բնակության էր տեղափոխվել մոր մոտ։