Մենք ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.՝

Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեր ներկայությամբ մերժեք սուտը , կեղծիքը և այլասերումը։Մենք ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը։

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին՝ ժ. 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: