Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ակտիվ աջակցության համար, դա ուժ է հաղորդում. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստից առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքվել էին ՀՀ երկրորդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:
Նախքան նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանը որդու՝ Լևոն Քոչարյանի հետ մոտեցավ աջակիցներին:
«Մի քանի րոպե ունեմ մինչև դատական նիստը սկսելը, եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ակտիվ աջակցության համար, դա ուժ է հաղորդում: Դրա համար ես խնդրում եմ արևի տակ այստեղ չկանգնել, գնալ տուն, այս անիմաստ դատը երկար է տևելու, ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով, խնդրում եմ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ի պատասխան՝ աջակիցներն ասացին, որ երկար են պայքարել նրա ազատության համար, երեքշաբթի օրերն էլ անցկացնելու են նրա կողքին:
Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: