Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքայն էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդն արդեն 29 տարի ապրում է դարերով փափագած և ի վերջո վաստակած անկախ հայրենիքում։

Մարտահրավերներն ու դժվարությունները շատ են, հաճախ հիասթափեցնող, բայց հայ մարդու կամքն անսասան է՝ ունենալու հզոր Հայաստան՝ ինքնիշխան, ժողովրդավար և իրավական պետություն։
Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։
Դեպի այդ հանգրվանը տանող ճանապարհը մեր ուսուցիչն է լինելու՝ ինքներս մեզանից կերտելու համար առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։ 

Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ,
մաղթում բոլորիս նոր կորով և ուժ հզոր պետականություն կառուցելու գործում»։