Հիսուս Ամենափրկիչ արձանը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով և հայկական տառերով

Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Ամենափրկիչ հայտնի արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:

«Այս շքեղ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատան գրառման մեջ։

Հայտնի արձանի վրա ցուցադրվել են նաև հայերեն տառեր:

https://www.facebook.com/pages/?category=your_pages&ref=bookmarks