Քաղցկեղով հիվանդ երեխաների հետ նման կերպ վարվելու համար, Աննա, քեզ չի ներելու ոչ ոք

Քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքն Աննա Հակոբյանի համար ոչ այլ ինչ էր, քան մարդկանց երեսին թոզ փչելու և հոգատար տիկնոջ հրեշտակի դիմակի տակ թաքնվելու միջոց: Արդյունքում, երբ արդեն իր այս գործունեությունը դարձավ անշահավետ, Աննա Հակոբյանն առանց որևէ հիմք ներկայացնելու, առանց բացատրության` լքեց երեխաներին և օֆ էլ չքաշեց: Հերթը Հայոց Բանակինն է: Հիմա էլ Բանակի հաշվին է ուզում անուն հանել: Հիմա էլ որոշել է Բանակով PR-վել: Եվ սրա մտքով անգամ չի անցնում, որ ավելի քան ծիծաղելի վիճակում է հայտնվել: Տավուշյան դեպքերի թեժ օրերին, երբ մեր զինվորի կողքին պետք է լինեինք յուրաքանչյուրս, Աննա Հակոբյանը զբացված էր ադրբեջանական թեզերի քարոզչությամբ` խաղաղություն ասելով ման էր գալիս, ու մեր զինվորին հավասարեցնում թրքական յաթաղանի կրողների հետ: Ասում էր դեմ է պատերազմներին, բանակին, զինվորական գործին: Հետո հասկացավ, որ հասարակությունը պատրաստ է հում-հում խժռել ցանկացածին, ով կսևացնի մեր զինվորի անունը, և հիմա տեսեք, տեսեք` սկսել է զինվորական ծրագրեր իրականացնել, հայրենասիրություն խաղալ, որ անունն ու դեմքը փրկի:Կանցնի որոշ ժամանակ և Աննա Հակոբյանը բացեիբաց կթքի նաև այս նախաձեռնության վրա` կրկին առանց որևէ բացատրության: Խոսքս հիշեք:Իսկ քաղցկեղով հիվանդ երեխաների հետ նման կերպ վարվելու համար, Աննա, քեզ չի ներելու ոչ ոք: — Գրել է Գրետա Առաքելյանը:

Քաղցկեղով հիվանդ երեխաների խնամքն Աննա Հակոբյանի համար ոչ այլ ինչ էր, քան մարդկանց երեսին թոզ փչելու և հոգատար տիկնոջ…

Posted by Greta Arakelyan on Saturday, September 19, 2020