«Հայինկասացիա»ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց

«Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակիցները օգոստոսից գործազուրկ են: Նրանք այսօր  բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջև: Նշում են, որ անհայտ պատճառաբանությամբ են կորցրել իրենց աշխատանքը:

«Պատճառաբանություն չկա, խաբեությամբ:  ԿԲ նախկին, ներկա նախագահները ժողով են արել, խոսել են, որ անպայման բոլորին գործով ապահովելու են, հիմա բոլորն առանց աշխատանքի են մնացել:  Ընդամենը 23-25 հոգու են ընդունել աշխատանքի»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Նրանց խոսքով, որպես հիմնավորում նշում են՝ «եկամուտ չունենք, բայց խաբել են, շատ մեծ եկամուտներ ունենք»:

«Պահանջում ենք վերականգնել «Հայինկասացիա» բաժինը: Մեր աշխատանքը հիմա կատարում է «Արարատ ինկասացիան», բանկերը բողոքում են, որ ուշացնում են գումարը: Նաև աշխատանքի կանոնները խիստ խախտում են, աշխատողներն առանց զենքի են դուրս գալիս աշխատանքի»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Նրանք նշեցին, որ «Հայինկասացիան» ունեցել է 7-8 բաժնետեր, հիմա դարձել է մեկ փայատեր:  Դիմել են ԱԺ, վարչապետին, զրո պատասխան։