Այսօրվա տուգանքների ինձ վրա դրված քանակի պարտքը կատարել եմ. Ոստիկան

Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար:

Սրա մասին նախկինում շատ եմ ակնարկել, սակայն դժգոհող ոստիկանները վախենում էին իրենց անունները բարձրաձայնելուց:

Այսօր ձեռքումս է հայտնվել սրա ապացույցը:

Այսօր ամսի 17-ն է, իսկ ոստիկանը դիմակ չկրելու համար արձանագրությունը կազմել է ամսի 18-ով: Երբ տուգանվող քաղաքացին հուշել է, որ այսօր 17-ն է, ոչ թե 18-ը, արձանագրություն կազմող ոստիկանը հայտնել է, որ այսօրվա տուգանքների իր վրա դրված քանակի պարտքը կատարել է, ուստի թեթևցնում է վաղվա իր աշխատանքը:No photo description available.Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1476910762518708&set=a.247335048809625&type=3&theater