Օրվա ֆիլմը. «Բոհեմական ռապսոդիա»

MediaPlan-ն այսօր ձեզ սիրով առաջարկում է օրվա ռոքային և լեգենդար ավարտ՝ «Բոհեմական ռապսոդիա»: Ֆիլմը ներկայացնում է հայտնի և սիրված ռոք խմբի՝ Queen-ի և նրանց տաղանդավոր ոկալիստի՝ Ֆրեդի Մերկուրիի մասին, ով մարտահրավեր էր նետում ամեն տեսակ կարծրատիպերին և հաղթանակ տոնում, ինչի շնորհիվ էլ Ֆրեդին դարձավ ամբողջ աշխարհում ամենասիրված արտիստներից մեկը: Ֆիլմը ներկայացնում է նրանց անցած ուղին դեպի գլխապտույտ հաջողությունը, շնորհիվ իրենց արդեն պաշտելի դարձած երգերի և հեղափոխական ձայնի, պրակտիկորեն խմբի անկման մասին, քանի որ Ֆրեդիի ապրելակերպը դուրս էր եկել վերահսկողությունից, և նրանց հաղթական վերամիավորումը Live Aid համերգին ընդառաջ: Այդ համերգի ելույթը ռոքի պատմության մեջ դարձավ մեծագույն ելույթներից մեկը:

Անվանում՝ «Բոհեմական ռապսոդիա»

Օրիգինալ անվանում՝ Bohemian rhapsody

Թողարկման տարեթիվ՝ 2018 ԱՄՆ, Մեծ Բրիտանիա

Ժանր՝ Կենսագրական

Գլխավոր դերերում՝ Ռամի Մալեք, Մայք Մայերս, Լյուսի Բոյնտոն և այլք

Ֆիլմն այստեղ՝

https://gidonline.io/view/bogemskaya-rapsodiya