Հրդեհ՝ Դիլիջանի տներից մեկում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11։35-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձե փողոցում այրվում է տուն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օրջոնոկիձե փողոցում գտնվող տներից մեկի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:24-ին: Այրվել է կախովի առաստաղը՝ 16 քմ, պատի պլաստմասսայե երեսպատումը՝ 20 քմ, ջերմահարվել՝ մեկ գազօջախ և երկու պատուհան»,- ասված է ԱԻՆ տարածած մամուլի հաղորդագրությունում։