Օրվա ֆիլմը. «Լագերֆելդի գաղտնիքները»

Օրվա նորաձև ավարտը. MediaPlan-ն ունի հիանալի առաջարկ նորաձևությամբ մի փոքր անգամ հետաքրքրվողների համար՝ «Լագերֆելդի գաղտնիքները»: Գլխավոր հերոսը՝ արդեն լեգենդ դարձած Կարլ Օտտո Լագերֆելդն է՝ մբողջ աշխարհում հայտնի Chanel նորաձևության տան կրետիվ դիզայները, ով հաջորդել էր հենց Կոկոկ Շանելին և կյանքից հեռացել նախորդ տարի: Անփոխարինելի վավերագրական ֆիլմ, որը պատմում է, թե ինչ է կատարվում նորաձևության ցուցադրությունների վարագույրից այն կողմ: Եթե ձեզ հետաքրքրում է Կարլ Լագերֆելդի աշխատասիրության, հաջողության, ոգեշնչման և այն մասին, թե իրականում ինչ է կատարվում է լեգենդար դիզայների կյանքում, ապա այս ֆիլմը միանշանակ հենց ձեզ համար է:

Կարլ Լագերֆելդն առհասարակ այնպիսի մարդ է եղել, ով չի սիրել իր կյանքի մասին պատմել և խոսել, իսկ այս ֆիլմը հիանալի տարբերակ է ծանոթանալու այդ ամենի մասին:

Անվանում՝ «Լագերֆելդի գաղտնիքները»

Օրիգինալ անվանում՝ Lagerfeld Confidential

Թողարկման տարեթիվ՝ 2007 Ֆրանսիա

Ժանր՝ Վավերագրական

Գլխավոր դերերում՝ Կարլ Օտտո Լագերֆելդ

Ֆիլմն այստեղ՝