ՀՀ ԱԺ-ում ընթանում է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածության քվեարկությունը. (ուղիղ)

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ընթանում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածուների գաղտնի քվեարկությունը: Այն կտեւի մինչեւ առավոտյան 11:40-ը:

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը` այն ապօրինի սահմանադրական բարեփոխումների շարունակություն անվանելով:

Պատգամավորները դիտարկել են երեք թեկնածություն, որոնք առաջադրվել էին կառավարության, նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Կառավարությունը, մասնավորապես, առաջադրել է Էդգար Շաթիրյանին թեկնածությունը: Հանրապետության նախագահը առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին:

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ

ՀՀ #ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ

Posted by National Assembly of Armenia / Ազգային ժողով on Monday, September 14, 2020