Ծնունդդ շնորհավոր, Հրանտ ախպարիկ. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայազգի հանգուցյալ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրը:

Շնորհավորանքը Փայլանը սկսել է Դինքից մեջբերմամբ. «Մենք այն մարդիկ էինք, որոնք ձգտում էին իրենց դժոխքը դրախտի վերածել…Հրանտ Դինքը 66 տարեկան է: Ծնունդդ շնորհավոր, Հրանտ ախպարիկ: Լավ է, որ քո մեծ մարդկայնությամբ անցար մեր կողքով»:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: