Էմինեմի տուն անօթեւան է ներխուժել և սպառնացել սպանել երգչին

Ամերիկացի ռեփեր Էմինեմի՝ Միչիգան նահանգի Քլինթոն Թաունշիփ շրջանում գտնվող տուն անօթեւան է ներխուժել և սպառնացել սպանել երգչին, հայտնում է Detroit Free Press-ը։

Ըստ պարբերականի, դեպքը տեղի է ունեցել դեռեւս ապրիլին, իսկ ներկայումս անօթեւանը կանգնել է դատարանի առաջ՝ ուրիշի տուն ապօրինի ներխուժելու գործով: Նրա դեմ ցուցմունք է տվել ոստիկանը, որի դեպքի վայր է եկել Էմինեմի զանգելուց հետո:

Նա պատմել է, որ ապրիլի 5-ին Էմինեմն արթնացել ու իր տանը մարդ է տեսել։ Սկզբում կարծել է, թե իր զարմիկն է այդտեղ:Հարցին, թե ինչ է նա անում այդտեղ, տղամարդը ասել է, որ եկել է, որպեսզի սպանի երգչին։ Ռեփերը չի վախեցել, անկոչ հյուրին դուրս է հանել սենյակից եւ հանձնել թիկնապահներին: Ավելի ուշ նա զանգահարել է 911:

Երբ դեպքի վայր են հասել ոստիկանները, նրանք տեսլ են, որ տղամարդը կռվում է թիկնապահների հետ: Անօթեւանը ձերբակալվել է:

Դատարանում հայտնի է դարձել, որ չարագործը առանձնատուն է ներթափանցել՝ աղյուսով կոտրելով պատուհաններից մեկի ապակին։

Ամբաստանյալի պաշտպանական կողմը պնդում է, որ տղամարդը կարող է տառապել հոգեկան խանգարմամբ: