Դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դռնփակ ռեժիմով շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից: 

Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել է աշխատանքը դռնփակ ռեժիմ: