Բուսանի միջազգային կինոփառատոնում ներառվել է հայկական «Չնչիկ» ֆիլմը

Արամ Շահբազյանի «Չնչիկ» լիամետրաժ ֆիլմը ներառվել է Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ժապավենը, որն այս տարիների ընթացքում բարդ ճանապարհ է ունեցել, վերջապես թողարկվել է 2019թ.-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Ֆիլմում խաղացել են Լիլի Էլբակյանը, Հիլդա Օհանը, Յուրա Կոստանյանը եւ Արթուր Պապիկյանը։

Փառատոնի կազմակերպիչները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված որոշում են կայացրել չեղարկել բոլոր առցանց միջոցառումները, այդ թվում բացման ու փակման արարողությունները։ Նշվում է, որ եթե երկրում համաճարակային իրավիճակը վատանա, փառատոնը կարող է չեղարկվել։

Այս տարի փառատոնի ընթացքում 192 ժապավեն կցուցադրվի աշխարհի 68 երկրից։