Բեյրութում հրդեհ է բռնկվել կառուցման ընթացքի մեջ գտնվող առեւտրի կենտրոնում

Բեյրութում հրդեհ է բռնկվել կառուցման ընթացքի մեջ գտնվող առեւտրի կենտրոնում։ Առեւտրի կենտրոնը կառուցվում է Զաքի Հադիդի նախագծով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, հրշեջներին հաջողվել է արագ տեղայնացնել եւ հանգցնել հրդեհը։ Շենքը կառուցվում է արդեն երկար տարիներ եւ մոտենում է ավարտին։ Վնասի մասին դեռեւս չի հաղորդվում։

Նախնական վարկածի համաձայն, հրդեհը բռնկվել է եռակցման աշխատանքներ կատարելիս՝ տեխնիկական անվտանգության կանոնների խախտման հետեւանքով։ Կայծն ընկել է պլաստիկի վրա եւ ակնթարթորեն բռնկվել, ու կրակը սկսել է արագ կերպով տարածվել։