H&M-ի նոր հավաքածուն՝ ամբողջությամբ վերամշակված պլաստիկե շշերից

Ամբողջ աշխարհն այսօր կանգնած է նորաձևության արդյունաբերության պատճառով աղտոտված շրջակա միջավայր ունենալու խնդրի առջև: Այսօր կան ավելի քան հինգ ծովեր և լճեր, որոնք վերածվել են անապատների նորաձևության՝ օրեցօր զարգացող արդյունաբերության աղտոտման պատճառով: Գրեթե 2700 լիտր ջուր է օգտագորվում միայն մեկ բամբակյա շապիկ ստեղծելու համար (այս մասին կարող եք կարդալ այստեղ ) : Նորաձևության տարբեր տներ այսօր արդեն փորձում են ելքեր փնտրել և H&M-ն այդ գործում անում է իր առաջին քայլերը:

Այսօր H&M հագուստի և աքսեսուարների 57% -ը պատրաստվում է օրգանական բամբակից և վերամշակված նյութերից: Բրենդի նպատակն է ամեն տարի ավելացնել այս ցուցանիշը, որպեսզի մինչև 2030 թվականը դառնա 100% էկո-հագուստ արտադրող բրենդ: 2019-ին H&M-ը վերամշակել է գրեթե 537 միլիոն պլաստիկ շշերին համարժեք պոլիէսթեր, որը օգտագործվում է հագուստի ստեղծման հիմքում: 2020 թվականին ապրանքանիշը, շարունակելով ավանդույթը, իր բոլոր հավաքածուները՝ այդ թվում նաև աշնանայինը, կազմել է ամբողջությամբ մշակված պլաստիկից: Այսպես՝ ապացուցոլով, որ արագ նորաձևությունը ևս կարող է անվտանգ լինել շրջակա միջավայրի համար:

H&M-ի 2020 աշնանային նոր հավքածուն, որը պատրաստված է ամբողջությամբ մշակված պլաստիկե շշերի վերամշակած նյութերից, վառ օրինակ է այն բանի, որ ժամանակն է նորաձևության արդյունաբերությունը մտածի ոչ միայն գեղեցիկ հագուստ արտադրելու մասին, այլև շրջակա միջավայրի վրա իր թողած և ունեցած վատ հետևանքների մասին: Հավաքածուն շատ բազմազան է, այնտեղ կարելի է գտնել հագուստներ թե՛ 1930-ակններից, թե՛ 1960-ականներից և թե 1970-ականներից: Ներառում է ինչպես ամենօրյա՝ հարմարավետ հագուստ, այնպես էլ երեկոյան հետաքրքիր ձևածքներ: