ANDROID համակարգով աշխատող սմարթֆոնները կարող են նոր օպերացիոն համակարգի անցնել

Վերջերս Huawei-ն ներկայացրել է իր սեփական օպերացիոն համակարգի՝ Harmony OS-ի երկրորդ տարբերակը։ Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Android համակարգով աշխատող Huawei սմարթֆոնները կարող են անցում կատարել այս օպերացիոն համակարգին։ Huawei-ն հայտարարել է, որ մտադիր չէ, իր թողարկած սմարթֆոնների համար բռնի կերպով կիրառել տալ նոր համակարգը։ Այն կլինի ըստ ցանկության։ Միաժամանակ նաեւ չինական տեխնոլոգիական հսկան հայտարարել է, որ առաջիկայում կդադարեցնի Android համակարգի «աջակցությունը» և օգտագործողն ինքն է որոշելու օրինակ մնալ Google-ի մեջ, թե ոչ։