Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները կընթանան տետ-ա-տետ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները Սոչիում կանցկացվեն տետ-ա-տետ ձևաչափով: Այս մասին գրում է Tass-ը։

Նշվում է, որ ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարները, միության հարաբերությունների թեմաները, կքննարկեն միջազգային խնդիրները և իրավիճակը տարածաշրջանում, առաջացող մարտահրավերներին համատեղ արձագանքելու հարցերը:

Նախագահական ընտրություններից հետո սա Լուկաշենկայի առաջին արտասահմանյան այցն է, որին հաջորդել են զանգվածային բողոքները հանրապետությունում: Ռուսաստանը, ի տարբերություն մի շարք արևմտյան պետությունների, հարևան երկրում քվեարկության արդյունքները համարեց օրինական: Բելառուսի նախագահի Ռուսաստան այցին նախորդել էին ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում` սեպտեմբերի սկզբին Մինսկ էր մեկնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Լուկաշենկոյի խոսքով՝ Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ նախատեսվում է վերջապես «i» կետ դնել երկու պետությունների համար առավել զգայուն ու ցավոտ թեմաների շուրջ: