Մենք համաձայն չենք Ջուլֆալակյանի քայլի հետ. երեկ հանդիպել ենք նրան՝ իր առաջարկով. Մակունց

«Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը, չնայած դեռ ժամանակ կա, պետք է սպասենք, տեսնենք՝ արդյոք հետ կվերցնի դիմումը, թե ոչ, մենք համաձայն չենք այդ քայլի հետ»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այո՛, եթե կան բաներ, որոնք պատգամավորները գտնում են, որ պետք է ավելի հիմնավոր ձեւով ներկայացվի, պետք է այդպես արվի, ոչ թե մանդատը վայր դրվի»,-ասաց նա:

Մակունցը տեղեկացրեց, որ  երեկ «Իմ քայլը» խմբակցությունում հանդիպում են ունեցել Արսեն Ջուլֆալակյանի հետ՝ իր առաջարկով և ամեն ինչ մանրամասն քննարկել են: