Keeping Up with the Kardashians-ի վերջին սերիաները Հայաստանում են նկարահանվելու

Ryanair բյուջետային ավիաընկերությունն իր թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի փակմանը՝ մանրամասնելով, որ շոուի վերջին սերիաները լինելու են 2021թ. Քարդաշյանների՝ դեպք Հայաստան ընտանեկան ուղևորության մասին:

«19․99 եվրոյից սկսած  թռիչքներ ունենք դեպի Երևան, եթե ցանկանում եք գումար խնայել»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում։

Ինչպես ավելի աղ հաղորդել էր Tert.am-ը, Քիմ Քարդաշյանն օրերս Instagram-ի իր էջում հայտնել էր ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հրաժեշտ տալու մասին։ Նրա խոսքով՝ իր ընտանիքը դժվարությամբ է կայացրել այդ որոշումը։

Իր հաղորդագրության մեջ 39-ամյա իրապատում շոուի աստղը շնորհակալություն էր հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։

«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես առհավետ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- գրել է աստղը։