The Guardian-ը ներկայացրել է Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների ամենատպավորիչ կադրերը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը շարունակում է դիմակայել տարբեր շրջաններում մոլեգնող հրդեհներին։ Օդի բարձր ջերմաստիճանի, խոնավության ցածր մակարդակի և քամիների պատճառով արագորեն տարածվող հրդեհների դեմ պայքարում են հազարավոր հրշեջներ, սակայն նրանց դեռևս չի հաջողվում մարել կրակը։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կիրակի նահանգի 5 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով, որոնց հետևանքով այս տարի ռեկորդային մոտ 810 000 հեկտար հողատարածք է ոչնչացել։

Նախորդ ռեկորդը սահմանվել է 2018 թվականին, երբ Կալիֆոռնիայում ամբողջ տարվա ընթացքում 793 000 հեկտար հողատարածք էր այրվել: Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հակահրդեհային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ այն փաստը, որ ռեկորդը սահմանվել է անտառային հրդեհների սեզոնի վաղ շրջանում, արդեն իսկ խիստ մտահոգիչ է։

Հրդեհների հետևանքով այրվել են հազարավոր տներ, տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ։

The Guardian պարբերականը ներկայացնում է Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ամենատպավորիչ կադրերը։