Իսպանական բարերի, ռեստորանների եւ գիշերային ակումբների տերերը օգնություն են խնդրում պանդեմիայի ֆոնին

Իսպանական բարերի, ռեստորանների եւ գիշերային ակումբների տերերը կառավարությանը խնդրում են իջեցնել հարկերն ու աջակցել՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքները հաղթահարելու համար:

Մադրիդում փակ են գիշերային ակումբները, իսկ ռեստորաններին եւ բարերին թույլատրվում է աշխատել սահմանափակ հնարավորություններով:

«Պարոնայք քաղաքական գործիչներ, ավելի շատ աջակցություն եւ ավելի քիչ սահմանափակումներ»,-ասել է ձեռնարկատերերից մեկը:

Այս տարի պանդեմիայի պատճառով սպառնալիքի տակ է հայտնվել 85 000 ձեռնարկություն:

«Մենք այս բիզնեսից գումար չենք վաստակում, սակայն շարունակում ենք հարկեր վճարել»,-ասել են նրանք:

Կառավարությունն աջակցության ծրագիր է մշակել, սակայն դեռ բացառել է հարկերի իջեցումը: