ԶԼՄ․ Ջոնի Դեպը բանակցություններ է վարում Marvel-ի հետ

WeGotThisCovered-ի աղբյուրների համաձայն, Ջոնի Դեփը հանդիպել է Marvel ստուդիայի հետ եւ քննարկել իր մասնակցությունը՝ կինովարձույթում գտնվող սուպերհերոսական ապագա նախագծերից մեկին:

Նշվում է, որ բանակցությունները դեռեւս վաղ փուլում են, եւ դերասանը պաշտոնական առաջարկ չի ստացել: Ավելին, մի քանի շաբաթ առաջ հայտնի է դարձել, որ Ջոնի Դեպը ցանկություն է հայտնել խաղալ «գլուխների որսորդի» դերը, որը հանդիսանում է «ուրվական մրցարշավորդի» թշնամին: Եվ, չնայած դա դեռ չի հաստատվել, WGTC-ի աղբյուրները հաղորդում են, որ Marvel Studios-ը դերասանի հետ քննարկել է միանգամից մի քանի դեր, որոնք նա կարող է խաղալ:

Այս պահին այդ տեղեկությունը միայն ասեկոսե է, որը հաստատված չէ ոչ մի խոշոր հրատարակության կամ դերասանի ներկայացուցիչների կողմից։