Դոնի վան դե Բեկը միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Դոնի վան դե Բեկը ժամանել է անգլիական ակումբի մարզաբազա։

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստն առաջին մարզումն է անցկացրել նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ամստերդամի «Այաքսից» տեղափոխված 23-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր՝ այն 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել է 40 միլիոն եվրո: