Ամուլսարում հանքի շահագործումը աղետալի հետևանքներ է ունենալու․Շիրակ Բունիաթյան

Ամուլսարը Ջերմուկի որպես առողջարանային քաղաք լինել չլինելու հարցն է։ Աշխարհում չկա մի առողջարանային գոտի, որի հարևանությամբ գործում է մետաղական բաց հանք և վերամշակվում ցիանիդով։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել  է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

«Թե բա բնապահպան ակտիվիստները փակել են ԱՄՈՒԼՍԱՐԻ մուտքերը ։

Նախ սկսենք նրանից, որ ցանկացած գիտակից մարդ պետք է իր չափով բնապահպան լինի։

Անտրամաբանական է երբ քեզ պահող ու սնող բնությունը պահպանելը պիտի այլ կերպ ընկալվի։

Բայց էստեղ կա այլ խնդիր։

Ախր ցավոք էս արագ զարգացող աշխատում ամենուր կա բնապահպանական խնդիրներ և ցանկացած գիտական նոր ձեռքբերում հենված է բնության և ռեսուրսների օգտագործման վրա։

Եվ հիմա միտումնավոր ԱՄՈՒԼՍԱՐԸ ներկայացվում է գոյություն ունեցող այդ խնդիրներից մեկը, որոնց թվում է թե մարդկությունը ստիպված հարմարվել է։

Բայց պիտի հակադարձենք ու լռեցնենք ձեզ, մեր փաստերով ու հիմնավորումներով։

Նախ սկսենք նրանից, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ուղղակի բնապահպանական խնդիր չի և ամենևին էլ պետք չի ոչխար ձևանալով խնդիրը տեսել միայն այդ տիրույթում ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Ջերմուկի որպես առողջարանային քաղաք լինել չլինելու հարցն է։

Աշխարհում չկա մի առողջարանային գոտի, որի հարևանությամբ գործում է մետաղական բաց հանք և վերամշակվում ցիանիդով։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Հայաստանի մաքուր ջրերի սիրտն է։

ԱՄՈՒԼՍԱՐԻ ստորոտով են հոսում Հայաստանը գրեթե ծայրից ծայր անցնող Արփա և Որոտան գետերը։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Ջերմուկ համայնքի բնակիչների խախտված իրավունքների հարցն է։

Հասկանալով, որ Ջերմուկ քաղաքի բնակիչները իրենց բնակավայրում ունեն հստակ ամրագրված տնտեսական ճյուղ, ( հանքաջրաբուժություն և զբոսաշրջություն) և այն շուրջ 70 տարի զարգացնելով չեն պատրաստվում զիջել իրենց տնտեսական անկախությունը , միտումնավոր դուրս են մնացել հանրային լսումներից։ Այդպիսով հաշվի չի առնվել ջերմուկցու կարծիքն ու իրավունքը։

Ջերմուկ համայնը դրանից հետո հանրաքվեով վերահաստատեց, որ չի պատրաստվում զիջել իր տնտեսական ուղին և հարմարվել պարտադրվող հանքարդյունաբերությանը։

ԱՄՈՒԼՍԱՐԸ Սևանի խնդիրն է։

ԱՄՈՒԼՍԱՐԻ հենց միջով է անցնում Որոտան — Արփա թունելը և հասնում ԱՄՈՒԼՍԱՐԻ ստորոտին գտնվող Կեչուտի ջրամբար, որտեղից էլ զուլալ ջրերը Արփա — Սևան թունելի միջոցով սնուցում են Սևանը։

ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական բաց հանքի շահագործումը բնապահպանական առումով աղետալի հետևանքներ է ունենալու ։

Դա է վկայում բազմաթիվ գիտնականների եզրահանգումը, ինչպես նաև կառավարության կողմից ընտրված, ՀՀ պետբյուջեից վարձատրված և վարչապետ Փաշինյանի կողմից երաշխավորված ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների փորձաքննության արդյունքները և ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ռիսկերը միտումնավոր թաքցնելու կասկածանքով հարուցված քրեական գործը ։

Գրոմովյան հետազոտությունների մասին էլ չմոռանանք ։

ԱՄՈՒԼՍԱՐԻ առաջացրած խնդիրը մեքենայի արտանետումների հետ համեմատելը խոսում է իրավիճակին չտիրապետելու մասին, որը աղետաբեր է լինելու բոլորիս համար։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»,- գրել է նա։