Ռիհանան էլեկտրական սկուտերով վթարի է ենթարկվել․ երգչուհուն նկատել են այտուցված և կապտած դեմքով

Օրերս համացանում էին հայտնվել հայտնի երգչուհի Ռիհանայի՝ նկատելիորեն այտուցված և կապտած դեմքով լուսանկարները, ինչից հետո լրատվամիջոցները պարզել էին, որ երգչուհին էլեկտրական սկուտերով վթարի է ենթարկվել, գրում է Harper’s Baazar-ը։

Լուսանկարները հրապարակած TMZ-ի խոսքով՝ Ռիհանան դուրս չի եկել Սանտա Մոնիկայի Giorgio Baldi ռեստորանի մոտ կայանված իր մեքենայից, սպասել է մինչև ռեստորանի աշխատակիցները կբերեն պատվիրված ուտելիքը:

Ավելի ուշ երգչուհու ներկայացուցիչը հայտարարություն է տարածել՝ հաղորդելով, որ Ռիհանայի հետ ամեն ինչ կարգին է և նա ապաքինվում է։

«Ռիհանայի հետ այժմ ամեն ինչ կարգին է, բայց անցած շաբաթ շրջվել էր նրա Էլեկտրական սկուտերը՝ վնասելով երգչուհու ճակատն ու դեմքը։ Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան, և նա արագ ապաքինվում է»,-ասել է նա։