Վրաստանի ընդդիմությունը հոկտեմբերին կայանալիք ընտրություններում Սաակաշվիլիին կառաջադրի վարչապետի թեկնածու

Վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիան հոկտեմբերին կայանալիք ընտրություններին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թենածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն, գրում է netgazeti.ge կայքը:

«Որպեսզի ճիշտ վերլուծենք այս որոշումը և հասկանանք դրա նշանակությունը, պետք է հիշենք, թե ինչպիսի պետություն է ընդունել Միխեիլ Սաակաշվիլին 2003 թվականին: Խոսքն այն Վրաստանի մասին է, որից ոչինչ չէր մնացել՝ բացի հեռախոսային կոդից և էլեկտրոնային փոստի հասցեից»,-հայտարարել է Վաշաձեն` մեկնաբանելով ընդդիմության որոշումը:

Նա նշել է նաև, որ «Սաակաշվիլիի ռեսուրսների օգտագործումը պարտադիր է պետության համար», եթե երկիրը ցանկանում է հասնել ներքին և արտաքին քաղաքականության մեջ դրված նպատակներին:

Հարցին այն մասին, թե Վրաստանում խուզարկության մեջ գտնվող Սաակաշվիլին ինչպես է պատրաստվում վերադառնալ հայրենիք, Վաշաձեն պատասխանել է, որ դրա մասին կպատմի հենց ինքը` Սաակաշվիլին: