Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ. Արայիկ Հարությունյան

«Պաշտոնավարմանս անցած ավելի քան 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության Կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ: Բնականաբար, այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար: Այլ մեքենա չենք գնել: Այս ընթացքում, սակայն, անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել. Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա: ՀՀ Կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը: Հիշեցնեմ, որ իմ ծառայողական 2 մեքենաները (Տոյոտա LC 200 և էլեկտրամոբիլ) ևս ստացել եմ բարերարների կողմից: Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: