Մեսսին այսօր առաջին մարզումը կանցկացնի Կումանի գլխավորությամբ

Հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայի» հետ սկսել նախամրցաշրջանային պատրաստությունը:

Ինչպես հաղորդվում է՝ այսօր հարձակվողն առաջին մարզումը կանցկացնի կապտանռնագույնների նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ:

Մարզումը նշանակված է Երևանի ժամանակով 17:30-ին: Ֆուտբոլիստները պիտի մարզումից մեկ ժամ առաջ լինեն բազայում:

Նշվում է, որ մարզումն անցնելու է փակ դռների հետևում, դրա համար էլ սպասվում է, որ թղթակիցները կհավաքվեն «Սիուտատ Էսպորտիվա Ժոան Գամպերի» («Բարսելոնայի» սպորտային համալիրը) մուտքի մոտ, որպեսզի ներկա լինեն Մեսսիի վերադարձին: