Ի՞նչ կապ կա սննդակարգի եւ կորոնավիրուսից մահացության միջեւ

Ազգային սննդային սովորությունները կարող են ազդել կորոնավիրուսից մահացության մակարդակի վրա։ Այսպիսի կարծիք են հայտնել Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի կլինիկայից Ժան Բուսկեի ղեկավարած միջազգային կոլեկտիվի գիտնականները։

Երկրներում, որոնց բնակիչները հետեւել են միջերկրածովյան սննդակարգին, գրանցվել են մահացության ամենաբարձր ցուցանիշները, չնայած հենց այս սննդակարգն է համարվում առավել օգտակարը սիրտ-անոթային համակարգի եւ ընդհանրապես առողջության համար, հայտնում է «Իզվեստիան»։

Հետազոտողների խոսքով՝ Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Չինաստանում եւ Թուրքիայում մահացության ցածր մակարդակին կարող էր նպաստել թթվեցված կաղամբ եւ կաթնաթթվային մթերքներ ուտելու այս երկրների բնակիչների սովորությունը։

«Կաթնային եւ ցածր յուղայնությամբ կաթնաթթվային մթերքները մտնում են մեծ թվով սննդակարգերի բաղադրության մեջ, որոնց ռացիոնալ լինելն ապացուցված է։ Դրանք նպաստում են միզաթթվի դուրսբերմանը, լիպիդային եւ ածխաջրային փոխանակության կարգավորմանը, կալցիումի, D վիտամինի աղբյուր են»,- նշել է բժիշկ-դիետոլոգ Նատալյա Պուգաչյովան։

Մասնագետի խոսքով՝ սնվելն ազդում է ոչ թե բուն վիրուսի վրա, այլ մարդու իմունային համակարգի։ Սակայն իմունիտետի առանձնահատկությունները ձեւավորվում են մի քանի տարիների ընթացքում, ուստի կարեւոր է հետեւել ճիշտ սննդակարգի եւ օգտակար մթերքներ գործածել մշտապես։ Արժե նաեւ հիշել, որ սխալ սնվելը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ ճարպակալում կամ շաքարային դի