Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք․ բուժում է ստանում 43, մեկուսացված է 64 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք:

Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12181 փորձանմուշի հետազոտություն: