75 միլիոն եվրո`«Մանչեսթեր Սիթին» խոշոր տրանսֆեր կկատարի

«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ անձնական պայմանագրի պայմանները, պնդում է Sportitalia- ն:

Սենեգալցին մանչեսթերյան ակումբի հետ  կստորագրի պայմանագիր  մինչեւ 2025 թվականը: 29-ամյա պաշտպանի աշխատավարձը մեկ մրցաշրջանում կկազմի 12 միլիոն եվրո:

Հաղորդվում է,որ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը սենեգալցի պաշտպանի տրանսֆերի համար կվճարի 75 միլիոն եվրո: