Վրաստանում հնարավոր է կրճատվի կարանտինի ժամկետը

Վրաստանում հնարավոր է վերանայեն պարտադիր կարանտինի կամ ինքնամեկուսացման տևողության մասին նախկին որոշումը: Ներկայումս արտերկրից վերադարձող քաղաքացիների  համար պարտադիր է 12-օրյա կարանտինը (նախկինում` 14-օրյա),  նույնքան ժամկետ է նախատեսված նաև ինքնամեկուսացման դեպքում: Այժմ հնարավոր է կարանտինն ու ինքնամեկուսացումը  8-օրյա դառնան:

Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության  կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: Նա ասել է, որ նոր մեթոդներ ու մոտեցումներ են մշակվում, և որոշակի փոփոխոթյուններ կլինեն:

Ըստ գործող կարգի` Վրաստան մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են 72 ժամվա ընթացքում արված թեստավորման պատասխան ներկայացնել,  իսկ ովքեր համաձայն չեն կարանտինի հետ, պետք է 12 օրվա ընթացքում (նախկինում` 14 օրվա) 72 ժամը մեկ թեստ անցնեն :