Մինչև սեպտեմբերի 14-ը Երևանից նախատեսվում են չվերթներ մոտ մեկ տասնյակ ուղղություններով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է մինչև սեպտեմբերի 14-ը նախատեսված չարտերային չվերթների ուղղություններն ու դրանց իրականացման ժամերը։ Առաջիկա օրերին  թռիչքներ կիրականացվեն դեպի Մոսկվա, ՄինՎոդի, Սոչի, Դոհա, Վիեննա, Բեյրութ, Թեհրան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ ու հակառակ ուղղություններով

Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ամեն օր մինչև  սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։

Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:40, ժամանում 12:35):

Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, մեկնում 22:35):

Ս. թ. սեպտեմբերի 5-ին և 7-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը UIA ավիաընկերության կողմից (ժամանում 23:50, մեկնում հաջորդ օրերին 05:50):

Ս. թ. սեպտեմբերի 5-ին և 12-ին կիրականացվի Վիեննա-Երևան- Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում 03:55, մեկնում 04:45):

Ս. թ. սեպտեմբերի 5-ին և 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Siberia ընկերության կողմից (ժամանում 19:45):

Ս. թ. սեպտեմբերի 5-ին, 8-ին, 12-ին, 19-ին, 22-ին և 26-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):

Ս.թ. սեպտեմբերի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում 00:50, մեկնում 03:00):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Սամարա-Երևան- Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 22:40, մեկնում 23:30):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 05:50):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին կիրականացվի Երևան-Սոչի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:30, ժամանում 20:40):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին, 7-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10):

Ս. թ. սեպտեմբերի 6-ին և 9-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 10:30,, մեկնում 11:20):

Ս. թ. սեպտեմբերի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17:00, ժամանում 23:00):

Ս. թ. սեպտեմբերի 7-ի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից չեղարկվել է (մեկնում 09:00, ժամանում 15:45):

Ս. թ. սեպտեմբերի 7-ին, 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): (Ս. թ. սեպտեմբերի 11-ի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը չեղարկվել է Nord Star ընկերության կողմից)։

Ս. թ. սեպտեմբերի 7-ին և 11-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 01:40, մեկնում 02:40):

Ս.թ. սեպտեմբերի 7-ին և 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 21:40, մեկնում 22:40):

Ս. թ. սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 16:00, ժամանում 20:15):

Ս. թ. սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00):

Ս. թ. սեպտեմբերի 8-ին կիրականացվի Երևան- Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 13:00):

Ս. թ. սեպտեմբերի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia ընկերության կողմից (ժամանում 17:50, մեկնում 18:50):

Ս. թ. սեպտեմբերի 8-ին և 10-ին կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 16:15, մեկնում 17:15):

Ս. թ. սեպտեմբերի 8-ին և 11-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50):

Ս. թ. սեպտեմբերի 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 21:30):

Ս. թ. սեպտեմբերի 9-ին կիրականացվի Երևան-Նիժնի Նովգորորդ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10:30, ժամանում 17:35):

Ս. թ. սեպտեմբերի 10-ին, 17-ին, 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 13:15, մեկնում 14:45):

Ս. թ. սեպտեմբերի 10-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:15, մեկնում 03:05):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում հաջորդ օրերին ժամը 05:50):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Երևան- Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 15:30):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան- Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 20:30, մեկնում 21:30):

Ս. թ. սեպտեմբերի 11-ին և 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Alrosa ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 16:50):

Ս. թ. սեպտեմբերի 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 22:15, մեկնում 23:45):

Ս. թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 19:20, մեկնում 20:40):

Ս. թ. սեպտեմբերի 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով։

Կոմիտեից հիշեցնում են, որ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։