Մեսսիի հայրը հայտնել է`արդյոք շփվել է Գվարդիոլայի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին ժամանել է  Բարսելոնա:

Այսօր նա կհանդիպի «բլաուգրանայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ ՝ քննարկելու որդու ակումբից հեռանալու իրավիճակը:

Մեսսի ավագը օդանավակայանում հավաքված լրագրողներին ասել է. «Տղաներ, ես ոչինչ չգիտեմ»: Դրանից հետո նա տաքսիով գնացել է ակումբի գրասենյակ:

«Բարսելոնայի» գրասենյակի մուտքի մոտ Խորխե Մեսսին խոսել է  իրավիճակի մասին. «Բարդ է»: Նա նաև ավելացրել է հետևյալը. «Ես չեմ շփվել Գվարդիոլայի հետ»: