Հասարակություն ԳԵՂԱՄ ԳԵՒՈՐԳՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ՈՐ ԱՊՕՐԻՆԻ Է ՆՇԱՆԱԿՎՈՒ

Այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ասուլիսի ընթացքում վերջինիս հարցրինք, թե առաջադրվելու պահին տեղյա՞կ էր, որ ռեկտորի պաշտոնին ապօրինի է նշանակվել, և ի՞նչ է կարծում՝ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի օրենքի խախտումների համար։  Բանն այն է, որ  չէր կարելի համատեղել հիմնադրամի կառավարիչի և «Էվոկաբանկի» խորհրդի փոխնախագահի պաշտոնները։ Ու թեև այս պահին Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայց է քննվում դատարանում, նա շարունակում է պաշտոնավարել։ Գևորգյանը պատասխանեց, որ ոչ միայն ինքը, այլև ոչ ոք տեղյակ չէր, նույնիսկ «Հրապարակի» լրագրողը տեղյակ չէր այն ժամանակ, կարծես մեր լրագրողը իր օգտին քվեարկել է․