Հիմա ինչ, ստացվում է, որ ուսուցիչը նաև զուգարանի ուղեկի՞ց է. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Նախարարը կորցրել է իրեն, խնդրում ենք համարել անվավեր

Հիմա ի՞նչ, ստացվում է, որ ուսուցիչը նաև զուգարանի ուղեկի՞ց է։ Արա, լավ, ինչքա՞ն կարելի է չհարգել ուսուցչի կոչումը: Դուք հասկանո՞ւմ եք՝ օրվա մեջ քանի անգամ ուսուցիչը պետք է իր կամքից անկախ այցելի զուգարան: Դուք լրիվ ցնորվե՞լ եք… Շատ հետաքրքիր է՝ իսկ էս նախարարն իր ենթականերին ինչո՞ւ չի ուղեկցում զուգարան: Էդ ի՞նչ վտանգ ա զգում… Մեկ ա պարապ ա, Կարաբինան էլ չկա, չի այցելում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։Իրավաբան.net